Առաջին ինկլյուզիվ վրացական թատերախումբը ստեղծվելու է 2018 թվականին: Սահմանափակ ունակություններով անձանց և պարողների թատերախումբը լինելու է բրիտանական հայտնի «Քենդուկո» ինկլյուզիվ թատերախմբի համանման: Դասընթացները Բրիտանիայի խորհրդի հրավերով իրականացնում են «Քենդուկո»-ի մենապարողները, որոնցից մեկը նստած է սայլակի վրա: Ադապտացված միջավայրի ստեղծումը այս նախագծի գլխավոր նպատակն է: